FacebookMySpaceTwitterDiggDeliciousStumbleuponGoogle BookmarksRedditNewsvineTechnoratiLinkedinMixxRSS Feed

ԻՆՉ Է FIREWALL-ը

Firewall –ը կապակցված ծրագրերի համադրում է` տեղադրված ցանցի շքամուտքային սերվերի վրա, որը պաշտպանում է անձնական ցանցի ռեսուրսները այլ ցանցերի օգտվողներից: (Տերմինը նաև ի նկատի ունի անվտանգության կանոնակարգը, որը գործածվում է ծրագրերի կողմից): Ներքին ցնաց ունեցող մի ձեռնարկություն, որն իր աշխատողներին Համացանց մտնելու հնարավորություններ է տալիս, տեղադրում է սարքը` կանխելու դրսում եղողների մուտքը դեպի իր անձնական տվյալների ռեսուրսները և հսկելու` թե իր աշխատողները դրսի ինչ ռեսուրսներին հասանելիություն ունեն:

Հիմնականում ուղղորդիչ ծրագրի հետ համատեղ աշխատող firewall –ը քննում է ամեն մի ցանցային փաթեթ` որոշելու` փոխանցի այն իր նպատակակետին, թե ոչ: Firewall –ը նաև մաս է կազմում կամ աշխատում միջանցիկ սերվերի հետ, որն իրագործում է համակարգչից օգտվողների ցանցային հայցերը: Firewall –ը սովորաբար տեղադրվում է ցանցից առանձնացված հատուկ համակարգչի վրա, որպեսզի ոչ մի ներս եկող հայց ուղղակի չհասնի անձնական ցանցի ռեսուրսներին:

Կան firewall –ի քննման մի շարք մեթոդներ: Պարզագույն ձևն է քննել հայցերը` համոզվելու, որ դրանք գալիս են ընդունելի (նախապես ճանաչված) դոմեյն անունից և Համացանցային արձանագրության (Internet Protocol) հասցեից: Շարժական օգտվողների համար firewall –ները հեռահար հասանելիության հնարավորություն են տալիս դեպի անձնական ցանցը` անվտանգ մուտք գործելու ընթացակարգով և վավերացման վկայականներով:

Մի շարք կազմակերպություններ պատրաստում են firewall արտադրանքներ: Հատկանիշներն ընդգրկում են արձանագրում և զեկուցում, ավտոմատ ազդանշաններ հարձակման որոշակի մուտքերի դեպքում, և firewall –ը կառավարելու համար օգտագործողի գրաֆիկական միջնադեմ: Համակարգչային անվտանգությունը փոխառել է այս տերմինը հրշեջ ծառայությունից, որտեղից և այն ծագում է: Հրշեջ ծառայության մեջ firewall –ը պատնեշ է, որը կանխում է կրակի տարածումը: