- M2M group 1
-
-
M2M group
Աշխարհի ավելի քան 40 երկրներում` 220-ից ավելի ընկերությունների վկայակոչումների համաձայն, «M2M Group»-ը հանդիսանում է անվտանգ էլեկտրոնային փոխանցումներ իրականացնող առաջատար միջազգային մատակարար: Իր ծրագրային լուծումների, խորհրդատվական, համակարգերի ինտեգրացման ծառայությունների և «աութսորսինգի» շնորհիվ «M2M Group»-ը տրամադրում է համաշխարհայնորեն բարձրակարգ լուծումներ, որոնք օգնում են ֆինանսական հաստատություններին, մանրածախ առևտրային կազմակերպություններին, պետական կառավարական գործակալություններին, հանրային կառավարման մարմիններին, ծառայություն մատուցող ընկերություններին և ցանցային օպերատորներին նվազեցնել ծախսերը, կասեցնել վտանգները, բարելավել գործընթացների էֆեկտիվությունը, առավելագույնի հասցնել ծառայությունների մատակարարման չափը և բարձրացնել շահութաբերությունը:
-
- Cyberoam 2
-
-
Cyberoam
Cyberoam-ը ցանցային անվտանգության մասնագիտացմամբ ընկերություն է, որը հիմնվել է ԱՄՆ-ում՝ Նյու Ջերսիում որպես Elitecore Technologies-ի մասնաճյուղ: Elitecore Technologies—ը հիմնադրվել է 1999թ-ին, ունի գրասենյակներ ԱՄՆ-ում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, գիտահետազոտական և տեխ. սպասարկման միջազգային կենտրոն Հնդկաստանում և առավել քան 400 աշխատակիցներ: Cyberoam-ի պատվիրատուների թվում են բազմաթիվ փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ՝ արդյունաբերության, առողջապահության, կառավարական և այլ ոլորտներում: Cyberoam-ն ապահովում է կազմակերպությունների անվտանգությունը ցանցային շքամուտքերում և վերջնակետերում՝ առաջարկելով լայն տեսականի.
• Cyberoam Նույնականացման վրա հիմնված վտանգների կենտրոնացված կառավարում (UTM) / • Cyberoam NetGenie / • Cyberoam Կենտրոնացված հեռակառավարում (CCC) / • Cyberoam iView - Ինքնակառավարվող գրանցում և հաշվետվություն / • Cyberoam Վերջնակետային տեղեկատվության պաշտպանություն
-
- CryptoCard 3
-
-
CryptoCard
CryptoCard-ի հեռանկարային ծրագիրն է դարձնել երկգործոն վավերացումը հավասարաչափ մատչելի բոլոր կազմակերպությունների համար՝ անկախ ծավալից: Այս հեռանկարը իրագործելի է դառնում հետևյալ երեք բացառիկ առանձնահատկություններըի շնորհիվ.
• CryptoCard-ը համաշխարհային առաջատարն է ծրագրային, հեռախոսային և առանց թոքենի վավերացման բնագավառում: / • Բոլոր ասպեկտների ավտոմատացում՝ ծառայության մատուցման, հաշվետվության, կառավարման /օրինակ՝ BlackShield վավերացման պլատֆորմը հնարավորություն է տալիս սպասարկել միլիոնավոր օգտագործողների՝ մկնիկի ընդամենը երեք մատնազարկով: / • SaaS-ի կիրառումը վավերացման ժամանակ: Որպես ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված վավերացման հեղինակ, CryptoCard-ը կիրառում է վավերացման տեխնոլոգիաների մեջ SaaS-ի բոլոր առավելությունները:
-
- ContentKeeper 4
-
-
ContentKeeper
ContentKeeper Technologies-ը համաշխարհային առաջատարն է ինտերնետ անվտանգության լուծումների ոլորտում: Ընկերությունն ապահովում է ինտերնետ ֆիլտրում և անվտանգություն միլիոնավոր օգտագործողների համար ամբողջ աշխարհում, ունի ներկայացուցչություններ 52 երկրներում, գրասենյակներ ամբողջ աշխարհում և վաճառքի լայն միջազգային ցանց: 90-ականների վերջին աշխատատեղերում ինտերնետի օգտագործման վերահսկման անհրաժեշտությունը դարձավ առավել ակնհայտ: Ինտերնետ ֆիլտրացիայի առկա լուծումներն արդեն անարդյունավետ էին և թանկարժեք, հատկապես խոշոր ձեռնարկությունների համար: 1998-ին՝ ի պատասխան խոշոր ձեռնարկությունների համար առաջացող մասշտաբավորվող, հզոր և արդյունավետ ֆիլտրացիայի լուծման անհրաժեշտության, ContentKeeper Technologies-ը ձեռնամուխ եղավ ինտերնետ ֆիլտրացիայի ծրագրի մշակմանը (CK-Web): ContentKeeper Technologies-ը շարունակում է իր արդյունավետ զարգացումը՝ պատվիրատուների ընդլայնվող ցանցի մեջ ներառելով աշխարհի ամենախոշոր և հեղինակավոր ընկերությունները և կառավարական մարմինները Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Մեծ Բրիտանիայում, Ասիայում, Հարավային Աֆրիկայում և Ավստրալիայում: ContentKeeper Technologies-ն աջակցում է նաև մատակարար կազմակերպություններին ամբողջ աշխարհում` համագործակցելով ծրագրային ապահովմման մի շարք առաջատար դիստրիբյուտորների և ինտերնետ ծառայության մատակարարների հետ: Պատվիրատուների համաշխարհային բազան ներառում է միլիոնավոր ինտերնետ օգտագործողներ և շարունակում է արագ ընդլայնվել:
-
- WatchGuard 5
-
-
WatchGuard
WatchGurad Technologies-ն առաջարկում է ինտերնետ անվտանգության լուծումներ և ցանցային անվտանգության սարքեր: Ընկերությունը կառուցում է մատչելի ցանցեր` դրանց պարունակության անվտանգության լուծումներով: Վտանգների կառավարման (XTM) ցանցային անվտանգության լուծումները համադրում են հրապատնեշը (firewall), VPN-ը և անվտանգության ծառայությունները՝ ցանցերը սպամից, վիրուսներից, վնասակար ծրագրերից և ներխուժումներից պաշտպանելու համար: XCS սարքերն ապահովում են պարունակության անվտանգությունը էլ. փոստով հաղորդելու ընթացքում, ինչպես նաև տեղեկատվության կորստի կանխարգելումը՝ պարունակության լիարժեք պաշտպանության համար: WatchGuard-ի լուծումներն ապահովում են համապատասխան անվտանգություն ինչպես փոքր, այնպես էլ 10.000-ից ավելի աշխատակիցներ ունեցող խոշոր ձեռնարկությունների համար: Հիմնադրումից՝ 1996թ-ից, մինչ այժմ WatchGurad անվտանգության սարքերը շահագործվել են ամբողջ աշխարհում: WatchGurad-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Սիեթլում: Ընկերությունը գրասենյակներ ունի նաև Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Արևելյան և Հարավ-Արևելյան Ասիայում: Ընկերության առաջին սերնդի անվտանգության սարքերը նախագծվել են Mazama Software Labs-ի կողմից՝ Սիեթլում 1995թ-ին հիմնադրված ծրագրային ապահովմման ընկերության, որն արտադրում էր Linux օպերացիոն համակարգի վրա հիմնված ինտերնետ անվտանգության սարքեր: 1996-ին Mazama-ն միավորվեց Seattle Software Labs-ի հետ, որը և 1997-ի սկզբին կազմավորեց WatchGuard-ը: 2009-ին Տորոնտոյի BorderWare Technologies-ի ձեռքբերումը հնարավորություն տվեց WatchGuard-ին ընդլայնել առաջարկվող ցանցային անվտանգության տեսականին՝ ներառելով էլ. փոստի և վեբ պարունակության անվտանգությունը, տեղեկատվության կորստի կանխարգելումը և էլ. փոստի գաղտնագրումը:
-
- VeriSign 6
-
-
VeriSign
VeriSign-ը հիմնադրվել է 1995թ-ին Ռեսթոնում /ԱՄՆ, Վիրջինիա նահանգ/: Ընկերությունը ձևավորվել է RSA անվտանգության վկայագրման ծառայություններից՝ ստանալով RSA գաղտնագրման հիմնական պատենտները: 2000թ-ին VeriSign-ը ձեռք բերեց Network Solutions-ը, որը կառավարում էր .com, .net և .org վերին մակարդակի դոմեյնները: 2003-ին ընկերությունը դադարեցրեց ներդրումները Network Solutions-ի մանրածախ բիզնեսի մեջ՝ պահպանելով դոմեյնի գրանցման գործառույթը որպես հիմնական: Մինչ 2010թ. VeriSign-ին պատկանում էր առավել քան 3.000.000 գործող վկայագիր տարբեր ծառայությունների ոլորտում: 2010թ-ին ընկերությունը 1.28 միլիարդ դոլարով վաճառեց Symantec-ին իրեն պատկանող վավերացման բիզնեսը, այդ թվում SSL, PKI /բաց բանալիների ենթակառուցվածքի/, VeriSign Trust Seal և VIP /VeriSign նույնականացման պաշտպանության/ ծառայությունները: VeriSign-ը կենտրոնացրեց իր գործունեությունը երկու հիմնական ուղղությունների վրա. 1) Դոմեյն անունների գրանցում /վերին մակարդակի դոմեյնների և ինտերնետ ենթակառուցվածքի կառավարում/ 2) Ցանցի մասին իրազեկման և հասանելիության /NIA/ ծառայություններ /DDoS գրոհի մեղմացում, կառավարվող DNS և վտանգի իրազեկում/
-
- Thawte 7
-
-
Thawte
Thawte Consulting-ը X.509 վկայագրեր տրամադրող վկայագրման կենտրոն է /CA/, որը հիմնադրվել է 1995թ-ին Հարավային Աֆրիկայում: Thawte-ն առաջին վկայագրման կենտրոնն էր, որը SSL վկայագրեր էր տրամադրում ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող իրավաբանական անձանց` արագորեն նվաճելով համաշխարհային SSL շուկայի 40%: 2000թ-ին VeriSign-ը ձեռք բերեց ընկերությունը, որից հետո այն դարձավ VeriSign ընտանիքի գլխավոր անդամը: 1995թ-ից առ այսօր Thawte-ն տրմադարել է առավել քան 945000 SSL և թվային ստորագրման վկայագրեր՝ պաշտպանելով նույնականացում և գործարքներ առավել քան 240 երկրներում: Thawte-ն տրամադրում է բազմալեզու տեխնիկական սպասարկում հեռախոսով, չաթով և էլ. փոստով՝ ողջ աշխատանքային օրվա ընթացքում: 18 լեզուներով առկա Thawte® Trusted Site Seal-ը օգնում է օգտագործողներին նույնականացնել վեբ կայքերը մայրենի լեզվով: 2004թ-ին Thawte-ն դարձավ Միջազգային Դոմեն Անունների /IDN/ նույնականացումը և անվտանգությունը ապահովող առաջին վկայագրման կենտրոնը՝ հնարավորություն տալով առավել թվով օգտագործողների անվտանգ կերպով տեղափոխվել կայքից կայք՝ մայրենի լեզվով: SSL վկայագրումը հանդիսանում է Thawte-ի գործունեության հիմնական ուղղությունը: Այդ իսկ պատճառով ընկերությունը մշտապես կատարելագործում է իր արտադրանքը և շարունակական ներդրումներ կատարում հետազոտման և զարգացման ոլորտներում՝ օրեցօր աճող անվտանգության ռիսկերին դիմակայելու նպատակով: Thawte-ի տեղեկատվության կենտրոնները և վթարավերականգնման կայքերն ապահովում են տեղեկատվության անգերազանցելի պաշտպանություն:
-
- MikroTik 8
-
-
MikroTik
MikroTik-ը 1995թ-ին հիմնադրված լատվիական ընկերություն է, որը գտնվում է մայրաքաղաք Ռիգայում և ունի 80 աշխատակիցներից բաղկացած թիմ: Ընկերությունը թողարկում է երթուղիչներ /routers/ և անլար ինտերնետ ծառայություն մատակարարող /ISP/ համակարգեր: MikroTik-ն առաջարկում է ինտերնետ կապի մատակարարման սարքային և ծրագրային լուծումներ՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: 1997թ-ին ստեղծվեց RouterOS ծրագրային համակարգը, որն ապահովում է կայունություն, կառավարում և ճկունություն՝ տեղեկատվության բոլոր տեսակի ինտերֆեյսների և ռաութինգի համար: 2002թ-ին ընկերությունը սկսեց արտադրել իր սեփական սարքերը՝ հիմնելով RouterBOARD ապրանքանիշը: MikroTik-ի արտադրանքը վաճառվում է գրեթե ամբողջ աշխարհում:
-