Ծառայություններ Խորհրդատվություն
Անվտանգության խորհրդատվություն

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ի լրումն աուդիտորների թիմի՝ Ապագա Թեքնոլոջիսի անվտանգության թիմը ներառում է հայաստանցի եւ եւրոպացի անվտանգության խորհդատուներ, ովքեր վերապատրատսված եւ հավաստագրված են միջազգային հեղինակավոր կառույցների կողմից:  Այսպիսով, մենք առաջարկում ենք ամբողջական եւ բարձրորակ լուծումներ:


ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ISO 27000

ISO 27001 վկայագրմանը հասնելը կարեւոր ձեռքբերում է տեղական եւ միջազգային միջավայրում գործող ամեն մի կազմակերպության համար: ISO 27001 վկայագրումը նպատակ ունի բարձրացնելու հաճախորդների եւ գործընկերների վստահությունը, եւ վերջիվերջո նպաստելու բիզնեսի եւ նոր հնարավորությունների աճին:
Ապագա Թեքնոլոջիսը կարող է օգնել ձեզ ISO 27000 տանող դժվար ճանապարհին: Միջազգային մակարդակի մեր փորձը, մեր տեղական նպատակների եւ հնարավոր խոչընդոտների խորը գիտակցության հետ համատեղ, մեզ դարձնում են լավագույն հայկական գործընկերը այս խոստումնալից մարտահրավերում:
Մեր խորհրդատուները, աուդիտորները, ճարտարագետները, ծրագրի ղեկավարները եւ վերապատրաստողները կտան ձեզ այն մարդկային ներուժը, որն անհրաժեշտ է ձեզ դառնալու փոքրաթիվ վկայագրված բարձրակարգ հայկական կազմակերպություններից մեկը:

 

orange_line


ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

security_awarenessՏեղեկատվական համակարգերի օգտագործողները պետք է հասկանան եւ սատարեն տեղեկատվության անվտանգության կարիքը, այլապես նրանք պետք է ճանապարհներ փնտրեն հաղթահարելու վերահսկումը: Սա կարող է ստեղծել շատ բարձր ռիսկ տեղեկատվական անվտանգության համար, քանզի թվում է, թե պատշաճ վերահսկումը գործում է, երբ իրականում այն փոխակերպվում է: Անվտանգության իրազեկման ծրագիրը միջոց է տեղյակ պահելու օգտագործողներին եւ ղեկավարներին առկա կարիքների մասին, ներմուծելու  եւ իրագործելու խելամիտ անվտանգության սկզբունքներ: Ժամանակի, միջոցների եւ հաստատակամության ներմուծան միջոցով, ղեկավարության եւ աշխատակազմի իրազեկումը պիտի բարձրացվի ինտենսիվ կրթությամբ եւ պահպանվի անվտանգության հիմնական սկզբունքների ինչպես նաեւ նոր ռիսկերի ներկայության եւ անվտանգության հսկման մասին գիտելիքների մշտական ամրացմամբ:

orange_line


ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

security_policiesՏեղեկատվության անվտանգության մանրամասն կանոնադրության եւ չափանիշների որդեգրումը տեղեկատվական անվտանգության համակարգված եւ ռազմավրական մոտեցման կարեւորագույն բաժնեմասն է: Մեր խորհրդատուները կօգնեն ձեզ հաստատելու անվտանգության ընդգրկուն կանոնադրություն եւ չափանիշներ հիմնված ձեր կազմակերպության յուրահատուկ կառուցվածքի, ներքին ընթացակարգերի, ենթակառույցների եւ բիզնես գործընթացների վրա: Այս փաստաթուղթը դանդաղորեն կզարգանա մինչ ձեր կազմակերպությունը կպատասխանի դեպի ISO 27000 տանող ճանապարհի պահանջներին:

 



ՑԱՆՑԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ

network_designՇատ հաճախ կազմակերպությունների ցանցերը ընդլայնվում են շատ արագորեն: Իրականում  քսան տարի առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել համացանցի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նման առաջընթաց: Մեր օրերում ցանցերը դարձել են կազմակերպությունների նյարդային համակարգը, եւ այս ցանցերից շատերը կարիք ուենեն վերանախագծման, որպեսզի համապատասխանեն անվտանգության նոր պահանջներին եւ հասանելիության ու տեղեկության հոսքի աճող կարիքին:
Աշխարհում միայն քիչ թվով մեծ կազմակերպություններ ունեն ցանցային ճարտարապետ փորձագետներ, ովքեր մշտապես աշխատում են իրենց թիմում, քանզի շատ կազմակերպություններ վարձում են այս մասնագետներին միայն կարիքի դեպքում: Մենք հպարտ ենք, որ Ապագայում մեր թիմի մեջ ունենք փորձառու ցանցային ճարտարապետներ ովքեր աշխատել են մի քանի “Fortune 100” կազմակերպություններում: Մեր տեղի ցանցային ճարտարապետների վկայագրված թիմը պարբերաբար վերապատրաստվում է Եվրոպայում այս ցանցային ճարտարապետների հետ, որպեսզի հարստացնեն իրենց փորձը:
Երբ դուք կարիքն ուենք վերանախագծելու ձեր ցաքնցը կամ ստանալու որեւէ խորհուրդ կապված ցանցի սարքային լուծման հետ, մեր Ապագայի մասնագետները ուրախ կլինեն պատասխանելու ձեր կարիքներին:

 

orange_line

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

computer_forensicsԱնգամ անվտանգության բարձր աստիճանի դեպքում խախտումներն անխուսափելի են: Երբ արդեն շատ ուշ է, ամենակարեւորը խնդիրը հասկանալն է, որպեսզի կանխվի դրա վերստին առաջացումը: Մեր SANS վկայագրված հետաքննության փորձագետները կարող են ձեզ օգնել ապացույցներ հավաքել եւ հաստատել  ներխուժման հեղինակների ինքնությունը` դիմելու օրենսդիր գործողությունների: Այս հարցերի գաղտնիությունը եւ փորձագետների մասնակցության չհրապարակումը մնում է խիստ գաղտնի:

orange_line



ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ

project_managementԵրբ դուք կարիք ունեք կամ նախատեսում եք հիմնարար փոփոխություններ ձեր կազմակերպության ենթակառույցում, ապա ծրագրի ղեկավարումը պարտադիր գործընթաց է: Ծրագրերի ներմուծումն ու տեղեկության մի համակարգից մյուսի փոխանցման  մեծամասշտաբ կարգավորումը դյուրին առաջադրանք չէ, մասնավորապես, եթե կազմակերպության անձնակազմը զբաղված է ամենօրյա առաջադրանքներով: Մեր ծրագրի ղեկավարներն ունեն կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի իրականացման տարիների փորձառություն եւրոպական մեծ կազմակերպություններում: Նրանք հավաստիքն են գործընթացի սահուն իրականացման եւ ժամկետներում կատարման:
 

        Մեր Գործընկերները   

bw_splash_wgt_logo     CryptoCard_Logo     Cyberoam_logo_without_tagline_-_JPG_Format     home_logo     secuware                

© 2007-2010 Apaga Technologies