FacebookMySpaceTwitterDiggDeliciousStumbleuponGoogle BookmarksRedditNewsvineTechnoratiLinkedinMixxRSS Feed

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տվյալների հաղորդման ծառայություն - (Data Connection)

«Apaga Technologies»-ն առաջարկում է տվյալների հաղորդման(Data Connection) ծառայություն, որը հնարավարություն կտա հեռուստաաշարակը կապել հեռուստաստուդիայի հետ `օպտիկամալուխի միջոցով: Տարբեր հեռուստաստուդիաներ հնարավորություն կունենան կապվել միմյանց հետ ` փոխանակելով ցանկացած մասշտաբի ինֆորմացիա: Այլևս կարիք չի լինի կտրել կիլոմետրեր նկարահանված տեսանյութերը, ֆայլերը և ցանկացած ինֆորմացիա տեղափոխելու համար: Այս դեպքում կխուսափեք ավելորդ ֆինանսական ծախսերից, ճանապարհային դժվարություններից:

Ցանցի նախագծում և մոնտաժում

«Apaga Technologies»-ը բացառիկ հնարավորություն է տալիս հեռուստաընկերություններին միջազգային հայտնի հեռուստատեխնիկա արտադրող ընկերությունների մասնագետների շնորհիվ նախագծել և մոնտաժել հեռուստաստուդիաներ ըստ պահանջի` միաժամանակ անցկացնելով տեխնիկական դասընթացներ (Training) հատուկ տեխ. անձնակազմի համար:

 

Տեխ. վերապատրաստում

Այսօր ցանկացած նորագույն տեխնիկա օգտագործելու համար պահանջվում է մասնագիտական խորը գիտելիքներ : «Apaga Technologies»ը իր գործընկերների հետ հնարավորություն կընձեռի հեռուստաընկերությունների մասնագետներին վերապատրաստվելու ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում: Դասընթացների շնորհիվ մասնագետները կկարողանան ամբողջապես տիրապետել տեխնիկայի վերջին նորարարություններին: «Apaga Technologies»-ը կարող է լավ միջնորդ հանդիսանալ համաշխարհային ամենամյա NAB և IBC միջազգային ցուցահանդեսներին Ձեր մասնակցության գործում:

Ուղիղ միացում - http://www.livestream.com/ozonearmenia Այսօր տեխնիկայի աշխարհում ամեն ինչ հնարավոր է… Livestream -ը հնարավորություն է տալիս մասնակից լինել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանը ուղիղ միացմամբ: Մշակութային իրադարձություններ, շնորհանդեսներ, արարողություններ ….այս ամենը մենք կարող ենք հեռարձակել http://www.livestream.com/ozonearmenia կայքում ուղիղ միացմամբ: Livestream -ի միջոցով Դուք կարող եք հեռարձակել ցանկացած իրադարձություն…