FacebookMySpaceTwitterDiggDeliciousStumbleuponGoogle BookmarksRedditNewsvineTechnoratiLinkedinMixxRSS Feed

SSL ՎԿԱՅԱԳՐԵՐ

Հանդիսանալով VeriSign-ի և Thawte-ի գործընկերը Հայաստանում, § Apaga Technologies¦-ն առաջարկում է լուծումներ ինտերնետով անվտանգ բանկային գործարքների համար՝ SSL վկայագրերի և մեկանգամյա գաղտնաբառերի համակարգերի միջոցով, ինչպես նաև առաջարկում է կորպորատիվ ցանցերի տվյալների պաշտպանություն՝ էլ. ստորագրությունների և բաց բանալիների ենթակառուցվածքի (PKI) միջոցով: \

 

Ինչպես է այն աշխատում

Թե ինչպես է SSL սերտիֆիկատը պաշտպանում ձեր կայքը և ամրապնդում այցելուների վստահությունը կարելի է ցուցադրել հետևյալ կերպ.

 

Secure Sockets Layer – պաշտպանված սոկետների մակարդակ) գաղտնագրային արձանագրություն է, որը հնարավորություն է տալիս անվտանգ կապ հաստատել օգտվողի և սերվերի միջև:SSL արձանագրությունը ի սկզբանե ստեղծվել է Netscape Communications-ի կողմից:

SSL-ը իրենից ներկայացնում է կապ, որը ունի 3 հիմնական հատկություններ.

• Աուտենտիֆիկացիա: Սերվերը միշտ աուտենտիֆիկացվում է, նույն ժամանակ օգտվողը աուտենտիֆիկացվում է ալգորիթմից կախած:

• Ամբողջականություն: Հաղորդագրությունների փոխանցումը իր մեջ ներառում է ամբողջականության ստուգումը:

• Գաղտնիություն:

Գաղտնագրումը օգտագործվում է կապի հաստատվելուց հետո և օգտագործվում բոլոր հետագա հաղորդագրությունների համար: SSL արձանագրության մեջ բոլոր տվյալները փոխանցվում են օբյեկտների գրանցման տեսքով, որը կազմված է վերնագրից և փոխանցվող տվյալներից: Փոխանցումը սկսվում է վերնագրից: