ՏՏ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Բիզնես գործընթացների զարգացմանն ու բարդացմանը զուգընթաց գնալով աճում է կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքներում պահպանվող ու մշակվող տեղեկատվության արժեքը: Սակայն աճում են նաև այդ տեղեկատվության անցանկալի արտահոսքի ու կորստյան վտանգները: Հաշվի առնելով Հայկական ՏՏ շուկայի պահանջները «Ապագա Թեքնոլոջիս» ընկերությունը առաջարկում է ՏՏ անվտանգության սարքավորումների նորագույն համակարգեր, որոնք կնպաստեն ծախսերի նվազեցմանը, մեքենայությունների վերացմանը, գործընթացի արդյունավետության և եկամտաբերության բարձրացմանը: