NetOptics
Net Optics-ը անվտանգության պասիվ դիտարկման հնարավորության և ցանցային ղեկավարման ծրագրերի համաշխարհային առաջատարն է: Իրենց սարքակազմային արտադրանքների նորարար ընտանիքը հնարավորություն է տալիս կազմակերպություններին մուտք ունենալ և վերահսկել իրենց ցանցը` օգտագործելով ներխուժման հայտնաբերման և կանխման ամենավերջին համակարգերը, արձանագրության վերլուծողները և ցանցային զննիչները: Իրենց արտադրանքները հնարավորություն են տալիս գնորդներին ունենալ ցանցային 24/7 պասիվ մուտք և 100% տեսանելիություն առանց ձախողման որևէ կետի:
Արդյունքն այն է, որ կազմակերպությունները կարող են
Վերահսկել ցանցը
Վնասազերծել ցանցը
Պաշտպանել ցանցը
Net Optics առաջարկում է ամբողջական համալիր պասիվ դիտարկման լուծումների համար: Այս պասիվ դիտարկման մուտքի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ամբողջական և մշտական տեսանելիություն ամեն մի ցանցային կայքում` առանց տեղեկության հոսքի խաթարման կամ ձախողման: Մեր մանրաթելային և պղնձային միացյալ արտադրանքների համալիրը ներառում է Network Taps, Regeneration Taps, և Matrix Switches, ի հավելումն սովորական անվտանգության լուծումների ամբողջական շարքի: Այս սարքերը համալրված են կապակցման արտադրանքների ամբողջական շարքով` իրականացնելու միացումն ու գործումը:
Net Optics արտադրանքների ամբողջական դիտում
Network Taps (ցանցային կարգավորիչ): Test Access Ports (հասանելիության պորտերի քննում) կրկնօրինակում են ամբողջական երկկողմանի տեղեկության հոսքը դեպի անվտանգության ու քննման սարքերը: Լինելով ամբողջովին պասիվ` Tap-երը տալիս են տեղեկության հասանելիություն առանց ձախողման որևէ կետի:Net Optics Tap-երը տալիս են 100% հասանելիություն կայքի տեղեկությանը ձեր անվտանգության և ցանցային ղեկավարման գործիքներին կապելու համար: Միացված լինելով ցանցային և քննման մալուխներին` այս Tap -երը դյուրությամբ միացվող ու օգտագործվող լուծումներ են: Շատ մոդելների կարևոր մասը կազմում է Net Optics’ Zero Delay™ տեխնոլոգիան, որը երաշխավորում է, որ հոսանքի ձախողման դեպքում ոչ մի փաթեթ չի կորչի:
Regeneration Taps (վերստեղծման կարգավորիչ):Կրկնօրինակում է ամբողջական երկկողմանի տեղեկության հոսքը դեպի 4-ից 8 անվտանգության և քննման սարքերը միաժամանակ: Net Optics-ի վերականգնման Tap-երը թույլ են տալիս ձեզ քննել ձեր ցանցի կարևոր կապերը տեղեկության հոսքի 100% անվտանգության և ցանցային ղեկավարման բազմաթիվ գործիքներով: Վերականգման Tap-երը համատեղելի են ներխուժման հայտնաբերման և կանխման համակարգերի, արձանագրության վերլուծողների, RMON probes (տեղեկության ձեռք բերման սարք) և այլ առաջատար անվտանգության և ցանցային ղեկավարման գործիքների հետ: Այս tap-երը օգտագործում են առանձնացնող պատնեշներ հավաստիացնելու, որ ոչ մի տեղեկություն չի կորել:
Aggregator Taps (ագրեգատոր կարգավորիչ): Միացնում է ամբողջական երկկողմանի կապով տեղեկության հոսքը և օգտագործում է միայն մի NIC քննող սարքի վրա: Net Optics-ի Aggregator Tap-երը տալիս են գերարդյունավետ հասանելիություն դեպի կարևոր կապերը: Մեր ագրեգատոր Tap-երը միացնում են ցանցային կապի երկու կողմերը և ուղարկում են առանձնացված տեղեկությունը մի կամ երկու քննման պորտերին: Քննման սարքերը ձեռք են բերում պասիվ հասանելիություն դեպի ամբողջական երկկողմանի հոսանքը միայն մի NIC -ով և առանց ուրվագծման:
iTaps: iTap խելամիտ Tap է: Այն տալիս է կապի օգտագործում, տեղեկության հոսքի վիճակագրություն (ինչպես տեղեկության հոսքի վիճակագրություն և վերջին բարձրակետը), և զգուշացումներ առաջնային պանելային ցուցադրության և հեռավոր միացման սարքերի միջոցով: iTap տեղեկության tap է: Անլար կառավարման և քննման համար տալիս է ընտրովի WiFi: Ղեկավարումը կարող է կենտրոնացվել:
Bypass Switches (երկրորդական միացումներ): Կանխում են ներկապային ցանցի անվտանգությունը քննող սարքերի ձախողումը ցանցում: Երկրորդական միացումները տալիս են առանց անհանգստությունների հասանելիության պորտ ներկապային ցանցի անվտանգության և քննման սարքերի համար: Երկրորդական միացումները կենսունակությունը ստուգող սարքի հետ (Heartbeat) կենսունակության փաթեթները ուղարկում են սարքին` պաշտպանելով ցանցային տեղեկության հոսքը` կցված ներկապային սարքերի կապերից, ծրագրերից և ուժի ձախողման սարքերից:
Matrix Switches (մատրիքսային միացումներ): SpyderSwitches տալիս են ծրագրակազմով ղեկավարվող հասանելիություն դեպի բազմաթիվ կապերը: PortRover ծրագրակազմով դուք կարող եք ստեղծել և պահպանել սովորությունների քննման կերպերը թերացումների ստուգման կամ երկարաժամկետ դիտման համար միայն մի քանի սեղմումով: SpyderSwitches վերացնում են ամեն մի նոր քննման առաջադրանքի համար վերլուծողների վերամիացման և վերագծման կարիքը:
Միացվածություն: Ամբողջացրեք ձեր պասիվ քննման լուծումը մեր վերափոխողների կայունություն ապահովող արտադրանքների, թեստի սարքերի, մալուխների և շատ այլ սարքերի ամբողջական շարքով: