Clavister – Security Gateways – VPN Firewall

Clavister-ը, մեր կարծիքով, աշխարհում լավագույն անվտանգության ծառայության սարքն (Security Services Platform) է: Հաճախորդները` (հիմնականում անվտանգություն ինտեգրողներ, ձեռնարկություններ և ծառայություն մատուցողներ) օգտագործում են այն, որպես firewall (հրային պատ), VPN-ի ամփոփող, ներխուժման կանխման համակարգ, տեղեկությանը ձև տվող, վիրուսների պատնեշ, բովանդակության ֆիլտր կամ վերը նշվածների որևէ համադրում:

Մեր հաճախորդները օգտագործում են մեր արտադրանքները, որպես իրենց անվտանգության ենթակառույցների հիմք` օգտվելով մանրազնին հսկման և լայնածավալության եզակի համդրումից, որ մենք առաջարկում ենք:
Արտադրանքի առավելությունները
  • Մոդուլային բնույթ – Սա հնարավորություն է տալիս ապահովել և վճարել միայն ձեզ հարկավոր ֆունկցիաների համար` ներառյալ firewall, VPN-ի ամփոփող, IDP (տեղեկության ինտեգրված մշակող), հակավիրուս, տեղեկությանը ձև տվող, վավերացնող և ցանցային բովանդակության ֆիլտր:
  • Անսահմանափակ լայնածավալություն - Մեր xPansion Lines™ արտոնող գաղափարախոսությունը նշանակում է, որ մենք առաջարկում ենք միակ, նույնական հարթակ, որը համապատասխանեցված է բոլոր տեսակի պահանջներին: Չկան ժամանակ խլող բարելավումներ և ծառայության փաթեթի տեղադրումներ, որը սովորական է ուրիշ շատ վաճառողների դեպքում: Բոլոր պահանջվող բարելավումները (օրինակ` նոր ծագած սպառնալիքների հետ գործ ունենալը) կատարվում են ավտոմատ կերպով` Համացանցի միջոցով կենտրոնական ղեկավարման կայանի կողմից:
  • Clavister CorePlus™ - Clavister SSP™ -ի կենտրոնում գտնվում է մեր իսկ մշակած, մեծ հնարավորություններ ունեցող միջուկ` անտեսանելի հարձակման մակերեսով և օդակայուն մասի ինտեգրմամբ: Մենք ինքներս ենք գրում կոդի ամեն մի տողը` վստահեցնելու, որ այդ բոլորը միասին աշխատում են կատարյալ ձևով, հնարավորությունների ապշեցուցիչ բարձր մակարդակով: Սա ուղղակիորեն հակադրվում է շուկայում գտնվող շատ անվտանգության արտադրանքների, որոնք միավորում են լուծումները մի քանի տարբեր աղբյուրներից:
  • Հիմնված է Clavister Service Oriented Security (SOS)™-ի վրա- Մեր նպատակն է` հնարավորություն տալ հաճախորդներին օգտվելու մանրամասնություն առավելություններից, և տալ մեծագույն ազատություն` ուրվագծելու և ընդլայնելու իրենց անվտանգության լուծումը, որպեսզի այն ճշգրիտ կերպով բավարարի իրենց հատուկ կարիքները: Մեր SOS նախագծի գաղափարախոսությունը նշանակում է` որտեղ որ հնարավոր է մենք խուսափում ենք երրորդական կոդի ինտեգրումից:
Clavister – Secure Access (անվտանգ հասանելիություն)
Gateways – SSL VPN Solution (լուծում)

Նոր Clavister Secure Access Gateway-ն ունի ամբողջական SSL պաշտպանություն` ուժեղ ծածկագրմամբ, վավերացման բազում մեթոդներով` ներառյալ օգնություն Web Token-ի, SMS Token-ի, սարքակազմի ժետոնի և RADIUS-ի հիման վրա վավերացման լուծումների համար: Clavister Secure Access Gateway-ը հնարավորություն է տալիս նաև Single Sign-On -ի (SSO) օգտագործումը ներքին համակարգի համար, որը հիմնված է անդամագրության, վավերացման մեթոդի, IP հասցեի և հաճախորդի ծածկագրման մակարդակի վրա:

Ավելին, Clavister Secure Access Gateway-ն առաջարկում է ամբողջական գրասենյակային փորձի օգնություն Microsoft Windows, Mac OS X, Linux և Microsoft Windows Mobile-ի համար` առանց պարտադիր ծրագրակազմի ներբեռնման:

Պարզագույն և օգտվողներին աջակից մոտեցումը` համակցված նորարար լայնածավալությամբ և վիրտուալականացման տեխնոլոգիաներով, Clavister Secure Access Gateway-ը դարձնում է իդեալական լուծում փոքրից միջին չափի կազմակերպությունների համար, ինչպես նաև Ինքնակառավարվող ծառայությունների մատուցողների համար, որոնք նպատակ ունեն որպես ծառայություն մատուցել անվտանգ հեռահասանելիություն:

Բազմակողմանի անվտանգ հեռահասանելիության արտադրանք - Միացյալ հեռահասանելիության և ինքնության ղեկավարում մի բազմակողմանի սարքի մեջ` մատուցված Clavister-ի կողմից, շուկայում առաջատար ցանցային անվտանգության վաճառող, որը գիտի անվտանգության ճշգրիտ ձևով իրականացումը:

Արժեքն արդարացնող և ընդարձակելի բազմաֆակտոր վավերացում (MFA) - MFA –ի համար շարժական սարքերի օգտագործումը նվազեցնում է ծախսերը և հեշտությամբ ընդգրկում է հազարավոր օգտվողներ:

Գրասենյակում ամբողջական գործունության հնարավորություն - Ծրագրերի և կորպորատիվ տեղեկությունների ռեսուրսների հասանելիության ամբողջական հնարավորություն` հաճախորդ -սերվեր տեխնոլոգիայի, Համացանցային տեխնոլոգիայի, Terminal Server ծրագրերի և ֆայլային սերվերների օգտագործմամբ:

Հաշվետվություն և զեկուցում - Կատարյալ խորաթափանցություն օպերացիոն գործողությունների մեջ` իրական և պատմական զեկույցներով:

Ընդարձակելի ծրագրային ճարտարապետություն - Ընդարձակել տաս զուգընթաց գոյություն ունեցող օգտվողներից մինչև մի քանի հազար օգտվողներ` սատարելով բարձր հասանելիություն և գործի շարունակելիություն առանց հավելյալ արժեքի:

 

 

 

        Մեր Գործընկերները   

bw_splash_wgt_logo     CryptoCard_Logo     Cyberoam_logo_without_tagline_-_JPG_Format     home_logo     secuware                

© 2007-2010 Apaga Technologies